ԱՄՆ-ն Վենեսուելային օգնելու համար կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում ՌԴ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք, այսպես ասած, «ազդեցություն են գործում» Վենեսուելայի վրա:
Փատսաթուղթը հրապարակվել է Կոնգրեսի պաշտոնական կայքում: Նախագծի հեղինակները նշել են, որ Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Վենեսուելայի հետ, մասնավորապես տրամադրում է վարկեր և կազմակերպում է համատեղ զորավարժություններ:
Օրինագծով նախատեսվում է չտրամադրել մուտքի վիզաներ կամ զրկել վիզաներից ՌԴ այն քաղաքացիներին, ովքեր ՌԴ իշխանությունների անունից օգնություն են ցուցաբերում Վենեսուելայի անվտանգության ուժերին: