Թուրքական նավի կապիտանը տուգանվել է՝ Բաթումում դելֆին սատկացնելու համար
Վրացական ջրերում նավարկող թուրքական նավի կապիտանը տուգանվել է մոտ 50 հազար լարիով ՝ Բաթումում դելֆին սատկացնելու համար: Այդ մասին հայտնում է Վրաստանի Բնապահպանության նախարարությունը:
Սատկած դելֆինը Բաթումի ծովափնյա տարածքում հայտնաբերվել էր մարտի 10-ին: Ոստիկանության աշխատակիցներն ու Բնապահպանական հսկողության ծառայության ներկայացուցիչները հայտնաբերել ու տուգանել են հանցագործին`թուրքական դրոշի տակ նավարկող նավի կապիտանին: Վերջինս ընդունել է հանցանքն ու տուգանվել:
Բաթումի քաղաքային դատարանի որոշմամբ` նավը կարող է լքել Վրաստանի տարածքային ջրերը միայն տուգանքը վճարելուց հետո: