Երգչուհի Բեյոնսեն ատամներն արծաթագույն է «ներկել»
Ինչ քայլի ասես չեն գնում աստղերը' հանուն գեղեցկության: Նրանք ներկում են մազերը տարբեր գույնի, փոխում են մաշկի գույնը, ինչպես նաև անում տարբեր դաջվածքներ: Երգչուհի Բեյոնսեն ևս բացառություն չէ: Նա այն աստղերի շարքին է դասվում, ովքեր սիրում են մոդայիկ լինել:
Այս անգամ նա ընդունել է վամպիրի դեր: Ո'չ, թյուր է այն կարծիքը, որ նա արյուն է խմում: Պարզապես, նա ատամները «ներկել» է արծաթագույն: Այլ կերպ ասած` նա ատամները զարդարել է արծաթագույն քարերով: Նշենք, որ այդպիսի քայլի էր դիմել նաև Մադոննան: