Թուրքիան կարող է տորպեդահարել հայ պատրիարքի ընտրությունները. Euronews (տեսանյութ)
Euronews հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել մարտի 8-ին մահացած Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մասին: Սյուժեում նշվում է, որ Թուրքիայի հայ համայնքին սպասվում են նոր պատրիարքի ընտրություններ, սակայն այդ հարցում իրենց խոսքը կարող են ասել նաև Թուրքիայի իշխանությունները:
«Կա մտավախություն, որ Անկարան կտորպեդահարի ընտրությունները, եթե ֆավորիտ դառնա իր անցանկալի թեկնածուն»,- ասվում է ռեպորտաժում:
Նշվում է նաև, որ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը հիմնվել է 15-րդ դարում, իսկ 19-րդ դարի սկզբին նրան է պատկանել մոտ 3000 տաճար:
Ներկայում, ըստ թղթակցի, պատրիարքությանը պատկանում է մոտ 40 եկեղեցի, իսկ մյուսները կա´մ ոչնչացվել են, կա´մ ավերակների են վերածվել: