Լոս Անջելեսում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում վառելիքի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է քաղաքի հրշեջ ծառայության մամուլի կենտրոնը:
Նշվում է, որ հրշեջները ստացել են գազի հոտի մասին հաղորդագրություն և դեպքի վայրում հայտնաբերել են, որ վառելիքով ցիստեռնից արտահոսք է տեղի ունենում:
«Պայթյուն է տեղի ունեցել, այուհետև հրդեհ է սկսվել: 72 հրշեջ կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ երկու ժամ շարունակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, հրդեհի հետևանքով վնասվել է մեկ երկհարկանի տուն:
«Երկու քաղաքացի տեղափոխվել է տեղի հիվանդանոց»,- հավելել են հրշեջները:
Ներկայում պարզվում են տեղի ունեցածի պատճառները: Նախ` հաղորդվել էր, որ բնական գազի պայթյուն է տեղի ունեցել, սակայն շուտով որոշվել է` դա եղել է գազոլին, պարզաբանել են հրշեջները:
Դեռևս չկան տեղեկություններ հրշեջների ստացած վնասվածքների մասին: