Իրանը գիտակցում է Ադրբեջանի քրեաօլիգարխիկ իշխանությունների ծավալապաշտական նկրտումները. իրանագետ
Իրանի իշխանությունները շահագրգռված են Արցախի հարցի շուտափույթ և արդարացի լուծմամբ, քանի որ Իրանը շատ ավելի խորությամբ է գիտակցում Ադրբեջանի քրեաօլիգարխիկ իշխանությունների ծավալապաշտական նկրտումները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը: Նրա խոսքով' Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողության ընթացքում հնչեցրած ելույթից պարզ դարձավ, որ նորընտիր նախագահը մարտականորեն է տրամադրված: Նորընտիր նախագահը կշարունակի զարգացնել նաև հայ-իրանական հարաբերությունները:
Ռուդիկ Յարալյանն անդրադառնալով Հորադիզի սահմանի բացմանը նշեց, որ դեռ պրոտոկոլային դաշտում է գտնվում: Եթե աջակցի Հայաստանին' ապա լուծումեր կգտնեն բոլոր խնդիրների համար: Իրանը նախևառաջ պետք է կարողանա լուրջ երաշխիքներ ստանալ առ այն, որ Հարավային Կովկասում իր ծրագրերին որևէ սպառնալիք չի սպասվում: Հայաստանի ու Իրանի միջև համագործակցությունը նորություն չէ: Հայ-իրանական հարաբերությունների դինամիկան վերջին շրջանում դարձել է բավականին ինտենսիվ, իսկ առաջիկայում նախատեսվում է Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Երևան, որի ընթացքում կստորագրվեն նոր համագործացության փաստաթղթեր:
Իրանն ըստ իրանագետի' այս տարածաշրջանի պետություն է և շահագրգռված է խաղաղության պահպանության հարցում: Միացյալ նահանգները փորձում է հետաձգել միջուկային զենքի հետ կապված խնդիրը և հավելյալ ճնշումներով նրանք հնարավոր է Իրանի իշխանություններին ստիպեն գնալ ինչ-որ քայլերի, բայց Իրանը մարտականորեն է տրամադրված: