Թրամփը քննադատել է Fox News-ին իր սիրելի հաղորդավարուհուն հեռացնելու համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Fox News–ին իր սիրելի հեռուստահաղորդավարուհի Ժանին Փիրոյին եթերից հեռացնելու համար, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Mediaite-ին:
«Դադարեք այդքան ջանասիրաբար քաղաքականապես կոռեկտ լինել»,-ասել է Թրամփը
Ըստ նրա՝ հաղորդավարուհուն հեռացրել են իրանցի քաղաքական գործիչ Իլհան Օմարին ուղղված նրա մեկնաբանությունների պատճառով: Իր հաղորդումներից մեկի ժամանակ Փիրոն ասել է, որ Օմարի կրոնական կողմնորոշումը «հակասում է սահմանադրությանը»:
Ավելի ուշ Fox News-ը հայտարարություն է արել, որով դատապարտել է այդ մեկնաբանությունները: