Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով ավելի քան 20 ուժային է զոհվել
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 22 աշխատակից է զոհվել, ևս 12-ը վնասվածքներ են ստացել երկրի հյուսիսարևմտյան Ֆարյաբ նահանգում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է pajhwok պորտալը՝ հղում անելով տեղացի պաշտոնյայի։
Հարձակումը տեղի է ունեցել Կայսար շրջանում։
Անվտանգության ուժերի ևս 3 աշխատակից պատանդառվել է գրոհայինների կողմից։