Մխիթար Հայրապետյանն ու Արայիկ Հարությունյանն այցելել են Երուսաղեմի սուրբ Հարության տաճար
Շարունակվում է ՀՀ պատվիրակության այցը Երուսաղեմ։ ՀՀ ԱԺ «Իմ» քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի համեստ, բայց սեփական ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ամեն օր պաշտպանող նվիրյալ սաների հետ՝ Սուրբ Հարության Տաճարում»։
Լուսանկարում երևում է նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։