Ռազմական խոշոր ծախսերի պատճառով ԱՄՆ-ին սնանկություն է սպառնում
ԱՄՆ-ի պարտքի անընդհատ աճի հիմնական մեղավորներն են երկրի ռազմարդյունաբերական համալիրն ու ոչ կոմպետենտ ղեկավարությունը: Այս մասին գրել է Ռազերֆորդի ինստիտուտի ղեկավար, հասարակական գործիչ Ջոն Ուայթհեդը Counter Punch պարբերականի իր հոդվածում:
«Ի վերջո, ռազմական կայսրություններն անխուսափելիորեն վերանում են, ձգվում են, ու ամեն ինչ հասնում է վերջին լումային… Ամերիկյան կայսրությունն արդեն քանդվում է»,- ասել է Ուայթհեդը:
Նրա խոսքով՝ կոռումպացված պաշտոնյաները, այդ թվում նաև ամերիկյան պաշտպանության նախարարությունից, շարունակում են ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնել ռազմական կարիքների համար, միևնույն ժամանակ այդ հատկացված գումարների մեծ մասը գնում է անիմաստ ուղղությամբ:
Հոդվածում հեղինակը նշել է, որ ԱՄՆ-ն ստացված հարկերից շատ ավելին է ծախսում, ինչի արդյունքում ուրիշ երկրներից պարտք է վերցնում: Միևնույն ժամանակ իշխանությունները նախընտրում են միջոցներ ներգրավել պետական կառույցների ֆինանսավորման և աշխարհում անվերջ պատերազմներ վարելու համար։