Նախկինում ևս գաղտնի ծածկագրեր են եղել և հայերի թիվը համարվել է 031-ը, իսկ հիմա` 02-ն է. Արա Պապյան
Այսօր կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցում էին թուրքագետ Արտակ Շաքարյանը, լրագրող, թուրքագետ Լիլիթ Գասպարյանը, պատմաբան, իրավաբան դիվանագետ Արա Պապյանը և լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչինը: Քննարկումը վերաբերվում էր Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելու թեմային:
Արա Պապյանի խոսքով' խտրականության դրսևորումը մարդու իրավունքների խախտում է: Դա վտանգավոր է: Նախկինում ևս գաղտնի ծածկագրեր են եղել և հայերի թիվը համարվել է 031-ը, իսկ հիմա' 02-ն է: Մեր պետությունում ձևավորված է մի մոտեցում, ըստ որի' ոչինչ չանելն ավելի լավ է, քան ինչ-որ բան անելը:
Թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով' միշտ էլ խտրականություն եղել է թուրքերի կողմից: Պետությունը չի մոռանում իր արմատներն, ի տարբերություն փոքրամասնությունների:
Թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչինի խոսքով' կոդավորմամբ մարդիկ թուրքիայում երկրորդական մարդիկ են, սակայն իրենք այնտեղ ծնվել- մեցածել են և չեն ցանկանում լքել երկիրը, այլ շարունակելու են իրենց պայքարը:
Լիլիթ Գասպարյանի խոսքով' Թուրքայում դրանք պարզապես ձևական բնույթ են կրում: Նրա կարծիքով' մենք պետք է այնպես բարձրացնենք այս հարցը, որ այն միջազգային հանրության ուշադրությանն արժանանա: