Այսօր մի կողմ պետք է դնենք ատելության խոսքը և նայենք առաջ․ Թուրքիայի նախկին վարչապետ
Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին։ Այնտեղ է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում ոչ միայն ցավակցություն է հայտնել Պատրիարքի մահվան կապակցությամբ, այլև խոսել Թուրքիայում հայերի դերի մասին։
«Այս տխուր առիթով մեր ցավակցությունն ենք հայտնում: Մենք հայերի, քրդերի հետ երկար տարիներ միասին ենք ապրել, այսօրվա Թուրքիան ժառանգություն է, որ պետք է պահպանենք ամեն գնով: Ինչ վերաբերում է անցյալ դարի դեպքերին, ասեմ, որ շատ մեծ զոհեր են եղել Եվրոպայում ու Անատոլիայում, անմեղ մարդիկ են սպանվել, և դա մեզ համար մեծ վիշտ է: Այսօր մի կողմ պետք է դնենք ատելության խոսքը և նայենք առաջ, հայերը Օսմանյան կայսրության վաղ շրջաններից եղել են այս երկրի քաղաքացիները և ապահովել երկրի առաջընթացը»: