Ստամբուլում վերջին հրաժեշտն են տալիս Պոլսո Հայոց պատրիարքին
Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցում հայ համայնքը վերջին հրաժեշտն է տալիս Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին։ Նա մահկանացուն կնքել է մարտի 8-ին, 63 տարեկանում։
Հիվանդության պատճառով վերջին տասնամյակում նա գտնվել է կոմայի մեջ, իսկ նրա պարտականությունները կատարել է պետության կողմից որպես փոխանորդ նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Մութաֆյանի աճյունն այսօր կամփոփվի Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը։