Արքայազն Չարլզը կդառնա Կուբա այցելած բրիտանական թագավորական դինաստիայի առաջին ներկայացուցիչը
Արքայազն Չարլզը կնոջ՝ Կամիլայի հետ, շրջագայում է Կարիբյան ավազանի երկրներով։ Այցելելու է նաև կոմունիստական Կուբա, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ նրանք կդառնան Կուբա այցելած բրիտանական թագավորական դինաստիայի առաջին ներկայացուցիչները։
Բրիտանացի արքայազնը կնոջ հետ 12-օրյա շրջագայության ընթացքում կայցելի Սենտ Լյուիս, Բարբադոս, Սենտ Վինսենտ և Գրենադիններ, Սենտ Քիթս և Նևիս, նաև Գրենադա, հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով թագավորական զույգի մամլո ծառայությանը։
Մարտի 24-ին Չարլզն ու Կամիլան կժամանեն Հավանա, որտեղ կմնան երեք օր, որպեսզի ընդգծեն Բրիտանիայի և Կուբայի հարաբերությունների ջերմացումը։ Նրանք կճաշեն երկրի նախագահ Միգել Դիաս Քանելի հետ։
Ինչպես հայտարարել է Կուբայում Մեծ Բրիտանիայի դեսպան Անթոնի Սթոքսը, այս այցը արտացոլում է երկու երկրների հարաբերությունների աճը՝ ներառյալ բիոտեխնոլոգիաների և թարմացվող էներգիայի ոլորտում համագործակցությունը։
Գործակալությունը նշում է, որ շրջակա միջավայրի ակտիվ պաշտպան Չարլզը կայցելի նաև բրիտանական ընկերության կառուցած արևային ֆերմա։