ԱՄՆ նախագահի թեկնածուի՝ կնոջ հասցեին արված կատակի համար ամոթանք են տվել
Դեմոկրատ Բետո Օ’Ռուրկը, որը հայտարարել է 2020 թ. կանալիք նախագահական ընտրարշավում իր մասնակցության մասին, կրկին սկանդալի կենտրոնում էր, հաղորդում է Associated Press- ը:
Ինչպես նշվեց, նրան ամոթանք են տվել, երբ ասել է, որ կինը երեք երեխա է դաստիարակում «երբեմն իր մասնակցությամբ»:
Օ’Ռուրկը ներողություն է խնդրել իր անհաջող հռետորաբանության համար և բացատրել, որ ուզում էր շեշտել կնոջ ջանքերը, բայց անհաջող ստացվեց:
«Ես ոչ միայն նման բան երբեք չեմ ասի, այլև ընտանիքիս մասին խոսելիս ավելի ուշադիր կլինեմ», – ասել է Օ’Ռուրկը: