Առաջ, մարզպետի ներկայությամբ, վարչապետին նման բողոք չէին ներկայացնի. Սերոբ Խաչատրյան
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է. «Լավն այն է, որ գյուղի բնակիչը մարզպետի ներկայությամբ վարչապետին ասում է, որ դպրոցի նորանշանակ տնօրենը՝ առանց հիմնավոր պատճառի, ուսմասվարին ցանկանում է ազատել աշխատանքից, որպեսզի մարզպետի ազգականին նշանակի այդ պաշտոնում։
Առաջ, մարզպետի ներկայությամբ, վարչապետին նման բողոք չէին ներկայացնի։ Վատն այն է, որ էլի կրթական համակարգը ծառայեցվում է ազգականների, բարեկամների, ծանոթների համար առաջխաղացում ապահովելու նպատակին»։