Յուլյա Նաչալովան մահացել է
Երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան շաբաթ երեկոյան մահացել է, հայտնել է երգչուհու PR մենեջեր Աննա Իսաևան Instagram-ի իր էջում։
Երկուշաբթի օրը երգչուհուն տեղափոխել են մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք։ Նշվում էր, որ հոսպիտալացման պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումն է։
Այսօր Նաչալովայի հայրը հայտնել է, որ երգչուհու ոտքը վիրահատել են։ Սակայն նա վիրահատությանը չի դիմացել։