Նյու Յորքում ուժեղացվել է մզկիթների պահպանությունը Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո
Նյու Յորքի ոստիկանությունն ուժեղացրել է կրոնական շինությունների պահպանությունը Նոր Զելանդիայում ակաբեկչությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ըստ գործակալության տվյալների՝ ոստիկանությունն իրականացնում է
ուժեղացված հերթապահություն մզկիթների եւ այլ կրոնական շինությունների
շրջանում:
Ինչպես նշվում է, Նյու Յորքի ոստիկանությունը կոչ էր արել քաղաքի
բնակիչներին «չանհանգստանալ» անվտանգության միջոցառումների ավելացման
պատճառով:
Հիշեցնենք, որ ուրբաթ զինված անձինք կրակ են բացել նորզելանդական
Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներում, որտեղ այդ պահին կային
հարյուրավոր մարդիկ: Ահաբեկչության հետեւանքով, ըստ վերջին տվյալների, կա
49 զոհ եւ տասնյակ վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Մզկիթում հարձակման մեղադրանքով ձերբակալվել է երեք տղամարդ եւ մեկ կին:
Ոստիկանության թվիթերյան հրապարակումներից պարզ է դառնում, որ
հանցագործներից մեկին՝ 28-ամյա տղամարդուն, սպանության համար մեղադրանք է
առաջադրվել. շաբաթ նա կկանգնի Քրայսթչերչի դատարանի առջեւ: Մնացած երկուսը
դեռեւս գտնվում են բանտում, եւ, ինչպես նշել են ոստիկանությունում, ավելի
վաղ ձերբակալվածներից եւս մեկի առնչությունն այդ գործին չի հաստատվել: