ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձ է հղել Նոր Զելանդիայում ահաբեկչության կապակցությամբ
Ուրբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ցավակցական ուղերձ է հղել Նոր Զելանդիայում ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 49
մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես ցավում եմ եւ խստորեն դատապարտում անմեղ մարդկանց սպանությունը Նոր
Զելանդիայի մզկիթներում խաղաղ աղոթքի ժամանակ: Ես խորին ցավակցություն եմ
հայտնում զոհերի ընտանիքներին: Այսօր եւ ամեն օր մենք պետք է միավորվենք
ընդդեմ մահմեդականների նկատմամբ ատելության, անհանդուրժողականության եւ
ահաբեկչության»,-գրել է Գուտերիշը թվիթերյան իր էջում:
Ուրբաթ զինված անձինք կրակ են բացել նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր
եւ Լինվուդ մզկիթներում, որտեղ այդ պահին կային հարյուրավոր մարդիկ:
Ահաբեկչության հետեւանքով, ըստ վերջին տվյալների, կա 49 զոհ եւ տասնյակ
վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակման մեջ մեղադրվող երեք
մարդ ձերբակալվել է: