Թուրքիայի հանգստավայրերից մեկում թունավորվել է 69 զբոսաշրջիկ
Թուրքական "Grand Ring" հինգաստղանի հյուրանոցում օգոստոսի 3-ին թունավորվել է Ռուսաստանից ժամանած 69 զբոսաշրջիկ: Բոլոր զբոսաշրջիկների մոտ ախտորոշվել է սուր գաստրոէնտերիտ: Ինչպես հաղորդում է Ռոստուրիզմը, 15 մարդ հոսպիտալացվել է, մնացածը օգնություն են ստացել ամբուլատոր պայմաններում:
Օգոստոսի 4-ին նրանց մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է հանգիստը:
Ներկայումս հյուրանոցը վերցված է խիստ հսկողության տակ. կատարվում են մի շարք ստուգումներ' խմիչքների, ջրի և սննդի ուղղությամբ: