Մոսկվան հետևողականորեն կողմ է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև երկխոսության շարունակմանը. Մարիա Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վաշինգտոնի հետ բանակցությունները դադարեցնելու հնարավորության վերաբերյալ Պյոնյանցի հայտարարությունները, ասել է, որ Մոսկվան հետևողականորեն կողմ է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև երկխոսության շարունակմանը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Ցոյ Սոն Խիինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հետագա բանակցություններին վերաբերող հարցի լուծումը ընթացքի մեջ է:
«Ես կցանկանայի նշել, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Կորեական թերակղզում տիրող իրավիճակի քաղաքական-դիվանագիտական լուծման սկզբունքին: Դուք գիտեք, որ Մոսկվան հետևողականորեն աջակցում է Փհենյանի և Վաշինգտոնի միջև երկխոսության շարունակմանը, առանց որևէ չափազանցրած ակնկալիքների», - ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:
Նա նշել է, որ Ռուսաստանը ողջունում է նախորդ ԿԺԴՀ-ի գագաթաժողովի արդյունքները:
Հավելենք, որ գագաթաժողովը կայացավ փետրվարի 27-28-ը Հանոյում: Այն նախատեսվածից շուտ է ավարտվել առանց համատեղ ստրագրված փաստաթղթի, ինչպես և նախապես ծրագրավորվել էր Սպիտակ տան կողմից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ բանակցություններից հետո չի կարողացել համաձայնության գալ Կիմ Ջոնգ Ունի հետ, սակայն պատվիրակությունների միջև շփումները կշարունակվեն ապագայում: Թրամփը նշել է, որ կողմերի միջև հիմնական հակասությունները ԿԺԴՀ-ի միջուկային հակահրթիռային ծրագրի սառեցման դիմաց պատժամիջոցների վերացման հարցի շուրջ են եղել: Նշենք նաև, որ Սպիտակ տունը ընդհանուր առմամբ հանդիպումը արդյունավետ համարել է արդյունավետ: