Հրանտ Դինքի գործով մեղադրյալներից ևս երկուսին ազատ են արձակել
2007 թվականին Ստամբուլում հայ լրագրող, խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործող մեղադրվողներից ևս երկուսին թուրքական դատարանը ազատել է կալանքից։ Նրանց մեղադրանքները չեն հանվել, բայց խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին հայտնել է տեղական հայկական կայքերից մեկը։
Խոսքը երկրի հետախուզական ծառայություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյա Մուհարրեմ Դեմիրքալեի ու լրագրող Էրջան Գյունի մասին է, որոնք կալանքի փոխարեն կկրեն այլ խափանման միջոց՝ երկրից չհեռանալու սահմանափակում։