Մեկ շաբաթում 698 մարդ արտաքսվել է Ադրբեջանից
Պարզվել է, որ 698 օտարերկրացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք՝ Ադրբեջանում գտնվելու, ժամանակավոր և մշտական բնակության օրենքի մասով խախտել են վարչական օրենսդրությունը:
Նրանցից 57 մարդ տուգանվել է և նրանց բնակությունը երկրում օրինականացվել է, 611 օտարերկրյա քաղաքացիների պատվիրվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանը, 30 օտարերկրացիների հանդեպ՝ վարչական կարգով երկրից արտաքսելու մասին որոշում է կայացվել:
Անցյալ շաբաթ ծառայությունը ստուգումներ է անցկացրել մի շարք ձեռնարկություններում ՝ օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական աշխատանքի վերցնելու փաստերը բացահայտելու նպատակով: Ստուգումների արդյունքում յոթ ընկերությունների նկատմամբ համապատասխան որոշումներ են կայացվել: