Ադրբեջանում մի ամբողջ սերունդ մեծացել է հայերի դեմ ատելության խոսք լսելու պայմաններում․ ԱՄՆ Պետդեպ
«Քաղհասարակության ակտիվիստները հայտարարում են, որ (Ադրբեջանում) մի ամբողջ սերունդ է մեծացել հայերի դեմ ատելության քարոզի պայմաններում»,- այս մասին ասվում է
ԱՄՆ Պետդեպի հրապարակած զեկույցում, որում անդրադարձ է կատարվում
Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին։
Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ գլխում հիշատակվում են նաև Ադրբեջանում ապրող տեղաբնիկ ժողովուրդների դեմ խտրականությունները։ Որոշ էթնիկ խմբեր, որոնց թվում են երկրի հարավում բնակվող թալիշներն ու հյուսիսում բնակվող լեզգիները, ըստ
պետքարտուղարության, բողոքում են, որ չունեն իրենց լեզվով հրատարակվող դասագրքեր։