Մեծ Բրիտանիան հետաձգեց Brexit-ը
Քիչ առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեցին Brexit-ը հետաձգելուն:
Բացի այս հարցից, քվեարկության էին դրվել նաև այլ հարցեր:
Պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեցին Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու առաջարկը:
Պատգամավորները նաև ընդամենը 2 ձայնի տարբերությամբ դեմ քվեարկեցին
Brexit-ի գործընթացի վերահսկողությունը երկրի վարչապետ Թերեզա Մեյից
խորհրդարանին փոխանցելու առաջարկին:
Համայնքների պալատը նաև մերժեց ընդդիմության ղեկավար Ջերեմի Քորբինի
առաջարկը՝ հետաձգել Brexit-ը «այլ մոտեցում գտնելու նպատակով», որը կունենա
մեծամասնության աջակցությունը:
Նախքան քվեարկությունը Համայնքների պալատում ավելի քան 7 ժամ քննարկում էր ընթանում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան բրիտանացի պատգամավորները մերժել էին ԵՄ-ի կազմից առանց համաձայնագրի դուրս գալու տարբերակը:
Թերեզա Մեյը կրկին Բրյուսել կմեկնի հաջորդ շաբաթ՝ բանակցությունները շարունակելու: