Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում հայ գործարար է սպանվել
Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում հայ գործարար է սպանվել: «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ՝ երբ գործարարը մոտեցել է շքամուտքին, երկու հոգի կրակել է նրա վրա:
«Վարձու մարդասպաններն իրենց զոհին սպասել են շքամուտքի մոտ և երբ տեսել են, կրակել են նրա ուղղությամբ։ Ռոբերտ Թումանյանի (այլ տվյալներով՝ Գևորգ Թումանյանը) վնասվածքները մահացու են եղել»,- հայտնում է Telegram-ի Mash ալիքը։
Նշվում է նաև, որ տղամարդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է շքամուտքի մոտ կայանած երկու ավտոմեքենաների միջև։
Հայտնի է, որ մահացածը անհատ ձեռներեց էր և զբաղվում էր առևտրով։