Թուրքիայում իսլամացված հայերի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում
Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
«Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, Ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրավմաների ու նրանց սերունդներին պատմած պատմությունների վրա:
Ֆիլմը, որի նկարահանումներն ավարտվել են օրերս, հանդիսատեսի դատին կհանձնվի ապրիլին:
«Թաքցված խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խոսել են մուսուլմանացված հայերի 1-ին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմությունները են լսել նաև մուսուլմանացված հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է: