Սիրելի երևանցիներ, այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը. Հայկ Մարության
Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարություն է տարածել սրճարանների ապամոնտաժման հետ կապված: Նա մասնավորապես նշել է.
«Սիրելի երևանցիներ, այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական:
Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»: