Ամերիկուհին կրակել է բոյֆրենդի վրա ֆիլմից տեսարան վերարտադրելու փորձի ժամանակ
Միսուրիի բնակչուհին պատահաբար կրակել է բոյֆրենդի վրա, երբ զույգը փորձում էր տեսարան վերարտադրել ֆիլմից։ Միջադեպի երկու մասնակիցն էլ գտնվել են հարբած վիճակում, իսկ կինը, ի թիվս այլոց, նաեւ դեղերի ազդեցության տակ է եղել, տեղեկացնում է USA.one-ը։
36-ամյա Դեւիդ Դալթոնը եւ նրա 37-ամյա ընկերուհին՝ Քալեշա Մարի Փեթերսոնը, ֆիլմ էին նայում։ Կինը պնդում է, որ ինչ-որ պահի նրա զուգընկերը առաջարկել է տեսարան խաղալ ֆիլմից։ Որպես ռեկվիզիտ նրանք վերցրել են 38 տրամաչափի ատրճանակը, որը պահվում էր ննջարանում, եւ սկսել բեմականացնել ֆիլմից իրենց դուր եկած պահերը։ Հետո ամեն բան տեղի է ունեցել ժանրի օրենքներին համապատասխան. զենքը կրակել է, իսկ փամփուշտը՝ դիպել Դեւիդ Դալթոնի ուղիղ գլխին։
Ցնցված կինը զանգահարել է 911, եւ շուտով հանցագործության վայր է եկել ոստիկանությունը։ Տղամարդուն շտապ հասցրել են հիվանդանոց, բայց բժիշկները նրան փրկել չեն կարողացել։