Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին օրինագիծը
Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին օրինագիծը:
Աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին օրինագծով նախատեսվում է թույլատրել մինչև 2018 թվականի վերջը գնված աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, սակայն հստակ նշված ժամկետում՝ մինչև մայիսի 1-ը: Ընդգծվում է՝ արտոնությունը ժամանակավոր է, խոսքը մոտ 1000 մեքենայի ներկրման մասին է, օրենքում այլևս նման փոփոխություն չի լինելու: