Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննությունը շարունակվում է .Ուղիղ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 14–ին, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը։
Միջնորդությունն առաջին ատյանի դատարան է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը։ Միջնորդության քննությունը սկսվել էր նախօրեին։
Հիշեցնենք, որ հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր: