ԱՄՆ-ն ծրագրում է օգոստոսին թևավոր հրթիռների փորձարկումներ իրականացնել
ԱՄՆ-ը ծրագրում է օգոստոսին իրականացնել թեւավոր հրթիռների սկզբնական փորձարկումներ, որոնք արգելված էին ՓՄՀՀ պայմանագրով՝ հայտնում է AP-ը։
Սպասվում է, որ օգոստոսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս կգա ՓՄՀՀ պայմանագրից, որն արգելում է ցամաքային բազավորման որոշակի հեռահարության հրթիռների փորձարկումն ու արձակումը։
Փետրվարին վարչակազմը դադարեցրել էր իր մասնակցությունը պայմանագրին՝ ստեղծելով ոչ միջուկային հրթիռների պահեստամասերի պատրաստման իրավաբանական հնարավորություն։