«Կովկասի գերուհին» ֆիլմում Վլադիմիր Էտուշը մարմնավորել է Լեռնային Ղարաբաղից իր ծանոթին
Օրեր առաջ կյանքից հեռացած ԽՍՀՄ դերասան Վլադիմիր Էտուշը հայտնի է դարձել Լեոնիդ Գայդայի «Կովկասի Գերուհին» ֆիլմում կատարած դերի համար, հայտնում է Rusarminfo-ն:
Նրա դուստրը՝ Ռաիսան, պատմել է, որ իր հերոսի կերպարի մեջ Էտուշը փորձել է մարմնավորել Լեռնային Ղարաբաղում բնակվող իր ծանոթին.
«Արտաքնապես, ժեստերով, միմիկաներով, ձայնով ես մարմնացորել եմ կոնրետ կերպար՝ կովկասյան հանրապետություններից մեկում բնակվող իմ լավ ծանոթին: Դերի խաղը ես իրենից եմ վերցրել: Ես շատ էի անհանգստանում, որ նա իրեն կճանաչի և կնեղանա:
Հատկանշական է, որ այդ մարդը եղել է ֆիլմի դիտմանը և իրեն չի ճանաչել: Նա գովել է ֆիլմը և ասել՝ հրաշալի է, ինչ նման է, ինչ նման է, ես գիտեի այդպիսիններին, նրանք ապրում են Լեռնային Ղարաբաղում»: