Չինաստանը պատրաստակամ է օգնել Վենեսուելային էլեկտրականությունը վերականգնելու հարցում
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է օգնել Կարակասին երկրում էլեկտրականության վերականգնման հարցում, գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է օգնությանը և տեխնիկական աջակցությանը Վենեսուելայի տարածքում էներգամատակարարումը վերականգնելու հարցում:
Լու Կանը սակայն չի հստակեցրել, արդյո՞ք Չինաստանը փորձելու է պարզել պատահարի պատճառները, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ էլեկտրականության զանգվածային անջատումներ էին գրանցվել Վենեսուելայի 33 նահանգներից 21-ում և մայրաքաղաք Կարակասում։