Իրանի միակ կին նախարարին իր պաշտոնից հեռացրել է Ահմադինեժադը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնից հեռացրել է Իրանի առողջապահության նախարար Մարիզեհ Վահիդ Դասթժարդիին:
Իրանի նախագահը իր որոշումը պարզաբանել է նրանով, որ Դասթջարդիի հետ տարաձայնություն է եղել՝ կապված դեղամիջոցների գների բարձրացման հետ: Նախարարը Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների խստացման պատճառով առաջարկել էր թանկացնել դեղորայքը, որի հետ չի համաձայնվել Ահմադինեժադը՝ վերջինիս հեռացնելով աշխատանքից: