Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է քրդերի ցեղասպանության մեջ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է քրդերի ցեղասպանության եւ քաղաքական հակառակորդներին բանտ նստեցնելու մեջ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Էրդողանը՝ դիկտատոր, որը բանտեր է նետում տասնյակ հազարավոր քաղաքական հակառակորդների, որը քրդերի հանդեպ ցեղասպանություն է իրականացնում եւ օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, ժողովրդավարության եւ պատերազմի էթիկայի մասին քարոզ է կարդում ինձ, Իսրայելի պետությանը, իսրայելական բանակին»,- Twitter-ում գրել է Նեթանյահուն։
«Նա կարող է միայն սովորել մեզանից՝ ինչպես հարգել բոլոր կրոնները եւ պահպանել մարդու իրավունքները»,- հավելել է Իսրայելի վարչապետը։
Ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին «պաղեստինցի երեխաներին սպանող բռնակալ» էր անվանել։