Օպերայի տարածքի սրճարաններն այսօր չեն ապամոնտաժվի. կողմերը կբանակցեն (տեսանյութ)
Օպերայի տարածքում այսօր առավոտից սկսվել են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ առաջին գծի սրճարանները պետք է ապամոնտաժվեն, սրճարանների սեփականատերերի հետ պայմանագրերը լուծարվել են: Փետրվարի 15-ին սեփականատերերը ծանուցվել են, որ տեղի են ունենալու համարժեք գործողություններ, այսինքն՝ սեփականատերերը հնարավորություն են ունեցել ապամոնտաժել տարածքը, ինչը չեն արել:
Ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի ժամանակ սրճարանատերերը հոսանքն անջատել են՝ թույլ չտալով դա իրականացնել, որից հետո արդեն գեներատորներ են բերվել, շարունակել ապամոնտաժման աշխատանքները:
Սրճարանատերերը նշում էին, որ պայմանագրեր ունեն մինչև 2025-2026թթ., Երևանի քաղաքապետարանում էլ նշում էին` իրավասու են ցանկացած պահի խզել այդ պայմանագրերը, հատկապես, եթե խոսքը նախկին կանաչապատ տարածքների մասին է:
Իրավիճակը բավական թեժ էր, ի վերջո, որոշվեց, որ սրճարաններն այսօր չեն ապամոնտաժի: Կողմերը որոշեցին բանակցել: