Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է. Արմեն Սարգսյան
Տարածաշրջանում հակամարտություններն ու խնդիրները նույնը չեն, հետեւաբար, նույնը չեն դրանց կարգավորման հիմքերը: Վրացի իր գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո մամուլի հաղորդագրության մեջ այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Ըստ նրա՝ վրացական կողմը նույն կարծիքին է:
«Սակայն իմ կարծիքով, լուծումը պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի համաձայն: Իսկ Արցախի դեպքում` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հարգանքի հիման վրա», - ընդգծել է նախագահը: