Արմավիրում «Դերժավա»-ի Ford-ը բախվել է Kia-ին ու վրաերթի ենթարկել Kia-ի վարորդին. Կան վիրավորներ
Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում Ford Transit մակնիշի 931 AC 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Արմավիր ավտոճաապարհի 16 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի 35 FR 790 համարանիշի ավտոմեքենային եւ վրաերթի ենթարկել նշված ավտոմեքենայի վարորդին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթար-վրաերթի հետեւանքով 2 վարորդները տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ford-ը պատկանում է Երեւանում գործող «Դերժավա-Ս» ՓԲԸ-ին։