Մշակույթի նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2019 թվականի հայտեր
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2019 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը եւ վկայականի ձեւը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի N 187-Ն որոշման:
Համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի Հայաստանի Հանրապետության գրադարանները կարող են հավատարմագրվել եւ ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, որը տրվում է հինգ տարի ժամկետով, ինչի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական:
Գրադարանը կարող է հավատարմագրման հայտ ներկայացնել եւ ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե`
◆ ունի իրավաբանական անձի կարգավիճակ,
◆ ունի տպագիր արտադրանքի եւ այլ տեսակի փաստաթղթերի դասա-կարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը),
◆ ունի պահպանության, հավաքածուների դասակարգման եւ գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք,
◆ ապահովված է մշտական ֆինանսավորմամբ,
◆ ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված մասնագետներ,
◆ գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից եւ այլ գործոններից, ինչպես նաեւ ապահովում է սպասարկման այլ միջոցներ ֆիզիկական սահմանափակումներ ունեցողանձանց համար,
◆ օգտվում է միջգրադարանային բաժնութային համակարգից:
Հայտերն ընդունվում են 2019 թ. մարտի 15-ից հոկտեմբերի 20-ը, ժամը` 9:00-18:00-ն (աշխատանքային օրեր):