Եթե Հայաստանը ԱԽ նիստ է անցկացնում Ստեփանակերտում, Ղարաբաղը բանակցություններին ներգրավելու կարիք չկա. Ադրբեջանի ԱԳՆ
Եթե Հայաստանը Անվտանգության խորհրդի նիստ է գումարում Ստեփանակերտում, անհրաժեշտություն չկա, որ բանակցություններին ներգրավվեն Լեռնային Ղարաբաղի հայերը։ Այս մասին Trend-ին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի այցը։
«Կարող եմ ասել, որ ամեն բան ցայտուն դրվում է իր տեղը։ Եթե Հայաստանի վարչապետը իր երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ուրեմն անհրաժեշտություն չի մնում, որպեսզի ջանքեր գործադրվեն մեր երկրի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերին բանակցություններում ներգրավելու համար։ Վարչապետը, հնչեցնելով «ղարաբաղահայության» գաղափարը, վերջ դրեց բանախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե «ժողովուրդ» են, այլ հայկական համայնք»,- ասել է Աբդուլաեւան։