Հարբած ադրբեջանցին անկարգություն է հրահրել ինքնաթիռում. ՌԴ պետդումայի պատգամավոր (լուսանկարներ)
Օրենբուրգ-Մոսկվա չվերթի ժամանակ «Аэрофлот» ընկերության ինքնաթիռում անկարգություն է տեղի ունեցել: Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Յուրի Միշերյակովը. վերջինս նույնպես եղել է ինքնաթիռում:
Պատգամավորը մի քանի լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները ձերբակալում կարգազանցին:
Միշերյակովը գրել է, որ անկարգություն կազմակերպողը ադրբեջանցի է, ով եղել է ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ:
«Հաարբած ադրբեջանցին անկարգություն է հրահրել ինքնաթիռում Օրենբուրգ-Մոսկվա չվերթի ժամանակ: Ոստիկանության և քաղաքացիների հստակ գործունեության շնորհիվ անկարգություն հրահրողը հեռացվեց ինքնաթիռից»,- գրել է Պետդումայի պատգամավորը:
Տեղի ունեցածի արդյունքում քրգործ է հարուցվել