Լավրովը պատասխանել է «Ռոսնեֆտ»-ին առնչվող Պոմպեոյի մեղադրանքներին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունն այն մասին, որ «Ռոսնեֆտ»-ը, շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները, նավթ է գնում Վենեսուելայից, որևէ կերպ չի տեղավորվում միջազգային իրավունքի շրջանակում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Սա համատեղելի՞ է միջազգային իրավունքների հետ: Ոչ մի կերպ»,- ասել է Լավրովն Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
Մեկնաբանելով «Հարավային հոսք»-ի («Nord Stream») շուրջ իրավիճակը՝ նախարարն ընդգծել է ազնիվ մրցակցության անհրաժեշտությունը: «Մենք տեսնում ենք էթիկական ու իրավական նորմերի կոպիտ խախտումներ, երբ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում է՝ բացի իրենից, ուրիշ ոչ մի երկրից չգնել էներգառեսուրսներ»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ թելադրելու ոճը լավ բանի չի հանգեցնելու: