Վենեսուելայի իշխանությունները 72 ժամ են տվել ԱՄՆ դիվանագետներին երկիրը լքելու համար
Վենեսուելայի իշխանություններն ամերիկացի դիվանագետներին երկիրը լքելու համար 72 ժամ են տվել, այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասան:
«ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմը պետք է 72 ժամվա ընթացքում լքի Վենեսուելան»,- գրել է նախարարը իր թվիթերյան էջում՝ ասելով, որ ամերիկացի դիվանագետների ներկայությունը խանգարում է երկրում կայուն մթնոլորտի ապահովմանը: