ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հարգանքի տուրք է մատուցել Եթովպիայում կործանված ինքնաթիռի զոհերի հիշատակին
ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հարգանքի տուրք է մատուցել Եթովպիայում կործանված ինքնաթիռի զոհերի հիշատակին.
«Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հավաքվեց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու կիրակի՝ մարտի 10-ին, եթովպիական ավիաուղիների խորտակված ինքնաթիռի զոհերին, որոնց մեջ էին նաև ՄԱԿ-ի 22 աշխատակիցներ։ Սգալով գործընկերների կորուստը՝ ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հարգում ու հիշատակում է զոհերի ժառանգությունը շարունակելով առաջ տանել Կազմակերպության առաքելությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ, որից 149-ը՝ ուղևորներ։ Ինքնաթիռի կործանման հետևանքով տարբեր գերատեսչություններից ՄԱԿ-ի 21 անդամ է զոհվել: