ԱՄՆ-ն Վենեսուելայից հետ է կանչում բոլոր դիվանագետներին. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Վաշինգտոնն այս շաբաթ կվերադարձնի Կարակասում մնացած բոլոր դիվանագետներին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Պոմպեոյի խոսքերով՝ Վենեսուելայում ամերիկացի դիվանագետների ներկայությունն ԱՄՆ քաղաքականության համար դարձել է սահմանափակում: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնի որոշումը Կարակասում իրավիճակի վատթարացման արդյունք է:
Ավելի վաղ Պոմպեոն ասել էր, որ Ռուսաստանն անտեսում է Վենեսուելայի ժողովրդի կամքը: