ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև
Ամերիկացի կոնգեսականներ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը օրենսդիր մարմնում ներկայացրել են ԱՄՆ-ի կողմից Հայոց զեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակը հարգելու մասին նոր բանաձև:
Նոր փաստաթուղթը տարբերվում է նախորդներից և պարունակում է պլան՝ ուղղված հայերի Ցեղասպանության ճանաչման նպատակով առանձին քայլերի իրականացմանը:
Փաստաթուղթը նախատեսում է համալիր միջոցառումներ` ուղղված Ցեղասպանության փաստերի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Ամերիկացի կոնգրեսականները գրավոր դիմել են Ներկայացուցիչների պալատի այլ անդամների և կոչ են արել աջակցել բանաձևին: