ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկվում է աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելմանը վերաբերող օրինագիծը. Ուղիղ
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցողն է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Օրակարգում են նաեւ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի`փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու, այդ խմբի աշխատակարգը հաստատելու, նաեւ այդ խմբի քարտուղարության անհատական կազմը հաստատելու մասին: