Տիգրան Խաչատրյանը ՀԲ առաքելության հետ քննարկել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագիրը
Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաքելությանը՝ քննարկելու ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։
Նախարարությունից հայտնում են՝ նախարարն իր խոսքում նշել է, որ առաքելության այցի օրակարգը ներառում է կարեւորագույն հարցեր։
Տիգրան Խաչատրյանն առաջարկել է քննարկել ծրագրի բաղադրիչների ճկունության վերաիմաստավորումը՝ որպես հիմնական նպատակ պահպանելով որակի ենթակառուցվածների բարելավումը եւ առեւտրի խթանումը։
Կողմերը ներկայացրել են սահմանված ժամկետներում ծրագրի առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ պատկերացումները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն առանձին ուղղությունների շուրջ, ապա ամփոփել արդյունքները նախարարի հետ։