Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգիստներում առգրավվել է 77 մլն դոլարի կոկաինի խմբաքանակ
Մաքսավորներն առգրավել են կոկաինի ամենախոշոր խմբաքանակը, որը վերջին 25 տարում հայտնաբերվել է Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նավահանգիստներում, փոխանցում է AP-ն:
ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ ծառայությունից հայտարարել են, որ փետրվարի 28-ին Նյու Յորքի/Նյուարքի նավահանգստում առգրավվել է 60 փաթեթով գրեթե 1,5 տոննա թմրանյութ: Խմբաքանակի արժեքը գնահատվում է 77 մլն դոլար: 1994 թվականից ի վեր սա նավահանգիստներում առգրավված կոկաինի ամենախոշոր խմբաքանակն է:
Մաքսատան աշխատակիցները թմրանյութը փոխանցել են ազգային անվտանգության մարմինների դաշնային աշխատակիցներին: